երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Շարունակական աղտոտումը կարող է վերացնել գետի ինքնամաքրման հատկությունը

«Հայաստանի Հանրապետություն». Շարունակական աղտոտումը կարող է վերացնել գետի ինքնամաքրման հատկությունը

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Գետերի շարունական աղտոտումը կարող է հանգեցնել նրան, որ գետերը զրկվեն ինքնամաքրման հատկությունից:

Կառավարության որոշմամբ հստատված՝ Հարավային ջրավազանային տարածքի կառավարման պլանում նշվում է, որ Հարավային ՋԿՏ-ի գետերի ջրերում՝ հոսքով դեպի ներքեւ, աստիճանաբար բարձրանում են հանքայնացման եւ սննդային ռեժիմի տարրերի, ինչպես նաեւ ծանր մետաղների պարունակությունները (մասնավորապես` Ողջիի եւ Մեղրիգետի գետավազանների գետեր): Գետերի միջին եւ ստորին հոսանքներում նշված ջրաքիմիական ցուցանիշների պարունակությունները մշտապես բարձր ու կայուն են եղել, ինչը վկայում է գետերի շարունակական աղտոտման մասին:

Նշվում է նաեւ, որ Կիշկոշտ եւ Այրիգետ գետերի ջրում տեղի է ունենում մետաղների նստեցում՝ ջրում լուծված վիճակից անցում դեպի տիղմ: Ծանր մետաղները կուտակվում են գետերի հունում: Վերջինիս շնորհիվ մետաղների բարձր պարունակությունը Այրիգետի գետաբերանի հատվածում նվազում է եւ արդյունքում՝ թափվելով Սիսիան գետ, Այրիգետը չի աղտոտում Սիսիան գետի ջուրը: Սակայն, Կիշկոշտ եւ Այրիգետ գետերի հունի նման շարունակական աղտոտումը ի վերջո կհանգեցնի գետերի ջրային էկոհամակարգերի լուրջ վնասման եւ ինքնամաքրման ընդունակության վերացման: Արդյունքում, կսկսվեն աղտոտվել նաեւ վտակների մայր գետերը՝ Սիսիանը եւ Որոտանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: