Հայաստանի գյումթերքի 80 տոկոսը գնում է ՌԴ, ԵԱՏՄ շուկաներ, սակայն այսօր այդ շուկաները մեզ համար սկսել են փակվել. Մարուքյան
«Հայաստանի գյումթերքի 80 տոկոսը գնում է Ռուսաստան, ԵԱՏՄ շուկաներ, սակայն այօր առաջացել են խնդիրներ, որոնք քաղաքական են, ու այդ շուկաները մեզ համար սկսել են փակվել»,- ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարությանը՝ նշելով, որ այսօր իրենք իրենց քարոզարշավը սկսել են ջերմոցային տնտեսություններ այցով։
Ըստ նրա, Հայաստանի իշխանությունները հայտարարում են՝ աշխատում են նաև ԵՄ հետ, այնտեղ էլ շուկաներ ունենալու համար։
«Այսօր գյուղացին խնդրի առաջ է կանգնած։ ԵԱՏՄ շուկաները մեզ համար սկսել են փակել։ Ժողովուրդը վարկերի տակ ճռռալով՝ աշխատել է, աճեցրել, հիմա եկել է գյուղմթերքը վաճառելու պահը, սակայն ռիսկի տակ է այդ մթերքը։ Ի՞նչ կարող են անել այս մարդիկ։ Պետք է երևի այլ շուկաներ տանեն։ Ի՞նչ է արել այս իշխանությունը, որ գյուղացին կարողանա իր մթերքը տանել այլ շուկաներ։ Ոչ մի բան։
Մարդիկ ուղղակի ելույթներ են ունեցել, 7 միլիոն դրամ ստացել ու գնացել տուն։ Սա են արել ու հիմա եկել ենք այն հանգրվանին, որ Լարսում պրոբլեմներ ունենք, Վրաստանում էլ ունենք։ Այդ խնդիրներով զբաղվող չունենք»,- ասում է Մարուքյանը։


