հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառության զարգացման համար ԱՄՆ-ը մտադիր է հավելյալ $33 միլիոն ներդնել

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառության զարգացման համար ԱՄՆ-ը մտադիր է հավելյալ $33 միլիոն ներդնել

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Հայաստանի տնտեսության մեջ 2022 թվականից ի վեր կրկնապատկել է ներդրումները։ Սա ներառում է աշխատավայրում ուսուցում կանանց և երիտասարդների համար՝ նոր տնտեսությունում նրանց ավելի մրցունակ դարձնելու նպատակով: Դրա մասին հայտարարել է ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը:

Ամերիկացի քաղաքական գործիչը նշել է, որ USAID-ն աշխատել է Հայաստանի կառավարության հետ՝ նոր նորմատիվային ակտերի ընդունման ուղղությամբ, որոնք բարելավում են ներդրումային միջավայրը՝ իրենց ներմուծումն ու արտահանումն ամրապնդելու համար:

 

«Այս ամենը տալիս է իր պտուղները, և մենք տեսանք, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը միայն վերջին մեկ տարում աճել է 17 տոկոսով։ Ես հնարավորություն ունեցա կիսվելու վարչապետ Փաշինյանի հետ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն մտադիր է հավելյալ 33 միլիոն դոլար ներդնել՝ այս կարևոր առաջընթացն առաջ մղելու նպատակով։ Միացյալ Նահանգները, ԱՄՆ ՄԶԳ-ն, Ամերիկայի ժողովուրդը՝ բոլորս հանձնառու ենք օգնելու Հայաստանին, որպեսզի ցույց տա, որ ժողովրդավարությունն իսկապես լավ պտուղներ է տալիս», - շեշտել է Սամանթա Փաուերը:

  • Կիսվել: