կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստան ներմուծված շտապօգնության ամենագնացները շուտով կշահագործվեն. ՀՀ ԱՆ

Հայաստան ներմուծված շտապօգնության ամենագնացները շուտով կշահագործվեն. ՀՀ ԱՆ

Հաշվառման գործընթացն ավարտելուց հետո ամենագնացների վերաբաշխումն արագ կկազմակերպվի: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

՛՛Անդրադառնալով YEREVAN.TODAY կայքում հրապարակված «Միջպետական խնդիրներ՝ մաքսանենգ ճանապարհով բերված ամենագնացների պատճառով» վերտառությամբ նյութին՝ ստորև ներկայացնում ենք դիտարկումներ ու պարզաբանում որոշ կետերի վերաբերյալ:

Հարկ է նշել, որ 2020 թվականի դեկտեմբերին Հայաստան ներմուծված շտապօգնության՝ TOYOTA Land Cruiser HZJ78 մոդելի ամենագնացները շուտով կշահագործվեն ու կծառայեն նպատակին:
Գնումների գործընթացն իրականացվել է հրատապության կարգով՝ ելնելով պատերազմական իրավիճակից: Մեքենաները բարձր ֆունկցիոնալություն ունեն, նախատեսված են լեռնային, ճահճային տարածքների համար, ինչն այսուհետև թույլ կտա ապահովել հասանելիություն հանրապետության բոլոր մարզերում, նաև՝ Արցախում:

Դրանց ձեռք բերման նպատակն արտակարգ իրավիճակների ու պատերազմի ժամանակ անխափան «շտապօգնություն» ապահովելն է:

Ամենագնացները նաև բաժանվելու են սահմանամերձ, բարձր գոտիականություն ունեցող մարզերին: Առայժմ TOYOTA Land Cruiser HZJ78 մոդելի մեքենաները ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» բակում են: Հաշվառման փուլն ավարտվելուց հետո դրանք կբաշխվեն՝ ըստ ՀՀ կառավարության որոշման՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: