չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Հայաստան»-ի պատգամավորներն այցելել են Մեծամոր, զրուցել են նաև գերությունից վերադարձածների հետ

«Հայաստան»-ի պատգամավորներն այցելել են Մեծամոր, զրուցել են նաև գերությունից վերադարձածների հետ

Փետրվարի 4-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Մեծամոր։ Այս մասին գրառում է կատարել խմբակցաության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Հարգանքի տուրք մատուցելով Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին՝ ծաղիկներ ենք դրել նրանց սխրանքը հավերժացնող հուշաքարի մոտ։

Զրուցել ենք նրանց հարազատների, գերությունից վերադարձած մեր երկու հայրենակիցների հետ և անկեղծ զորակցություն հայտնել նրանց՝ մեր իրավասությունների շրջանակներում մշտապես աջակցելու պատրաստակամությամբ»,-գրել է նա։

  • Կիսվել: