երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հայաքվե» -ն կավարտվի վաղաժամ՝ հաջորդ շաբաթվա վերջին. Ավետիք Չալաբյան

«Հայաքվե» -ն կավարտվի վաղաժամ՝ հաջորդ շաբաթվա վերջին. Ավետիք Չալաբյան

«Հայաքվե» -ն կավարտվի վաղաժամ՝ հաջորդ շաբաթվա վերջին: Այս մասին այսօր հրավիրված  ասուլիսում հայտնել է նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Ստորագրահավաքը մենք կավարտենք օգոստոսի 4-ին, այսինքն՝ երկու շաբաթ շուտ, եւ այդ երկու շաբաթը կօգտագործենք արդյունքները ամփոփելու համար: Ովքեր որ չեն միացել, կարող են հաձորդ շաբաթ միանալ»,-ասաց նա:

Նախաձեռնության պաշտոնական ավարտը օգոստոսի 19-ին էր նախատեսված, բայց օգոստոսի 4-ին կլինի վերջին օրը։

«Եթե անհրաժեշտություն լինի գնալ երկրորդ փուլին, առաջին փուլում մասնակցածները չեն կարող մասնակցել երկրորդ փուլին՝ ըստ Հանրաքվեի մասին օրենքի»,- ասաց նախաձեռնության համակարգողը։

Նա նշեց, որ սա պարզ օրենսդրական նախաձեռնություն չէ, այլ կանխորոշելու է մեր երկրի զարգացման վեկտորը:

  • Կիսվել: