«Հայաէրոնավիգացիա»-ի ինքնամեկուսացված աշխատակիցների մոտ կորոնավիրուս չի հաստատվել
«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների կորոնավիրուսի թեստերի արդյունքները բացասական են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
«Ավիաբուժ» բ/կ ՓԲ և «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունների համատեղ միջոցներով ախտահանվել է ընկերության վարչական շենքը՝ համապատասխան ախտահանիչ նյութերով: «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունն անցնում է իր բնականոն աշխատանքին:
«Շնորհակալություն ենք հայտնում Ընկերության բոլոր աշխատակիցներին համավարակի այս դժվարին օրերին ցուցաբերած համախմբվածության, կարգապահության և իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:


