կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայ վարորդը՝ ամանորյա հրաշագործ

Հայ վարորդը՝ ամանորյա հրաշագործ

Կրասնոդարում 117 համարի ավտոբուսի հայ վարորդ Պավել Բալյանին անվանել են ամանորյա հրաշագործ, գրում է «Регион online»-ը:

Նշվում է, որ Բալյանին այդպես են անվանել, քանի որ նա տոնածառ է տեղադրել ավտոբուսում և երեխա-ուղևորներին բաժանում է մրգեր և քաղցրավենիք: Դրա հետ մեկտեղ ուղևորները վարակվում են բարձր տրամադրությամբ  և դրական լիցքերով ամբողջ օրվա համար:

Սոցցանցերում բարձր են գնահատել հայ վարորդին՝ նշելով, որ եթե նման բարի մարդիկ շատ լինեն, ապա աշխարհը կդառնա փոքր-ինչ լավը:

  • Կիսվել: