Հայ-ռուսական համալսարանում կարմրուկով պայմանավորված կարանտին է հայտարարվել
Հայ-ռուսական համալսարանում կարմրուկով պայմանավորված կարանտին է հայտարարվել։
Այս պահին բուհում ուսանողներ ու դասախոսներ չկան, բայց կան այլ աշխատակիցներ, որոնցից մեկի մոտ ախտանշաններ կան, ու քանի դեռ չի հերքվել, որ կարմրուկով է վարակված երիտասարդը, ինքը համալսարանում կարանտին է հայտարարել։
«Մենք կանխարգելիչ կարանտին ենք հայտարարել, սպասում ենք, որ տեղեկությունը հերքվի կամ հաստատվի։ Մեկ երիտասարդի մոտ կասկած կա, դեռ չի հաստատվել։ Մեկ-երկու օրից պատասխանը կլինի»,- նշեց ռեկտոր Սանդոյանը։