Գյումրիում ձեռնաշղթաներով բերման է ենթարկվել լրագրող Լիլիթ Աղեկյանը
Ժամեր առաջ Գյումրիում բերման է ենթարկվել լրագրող Լիլիթ Աղեկյանը։ Նրա գտնվելու վայրը ներկայումս ժամանակավոր պահման վայրն է ոստիկանության բաժնում։
Hraparak.am֊ի տեղեկություններով՝ նրան մինչ այս պահը ազատ չեն արձակել և փաստաբանին նույնպես տեսակցություն չեն թույլատրում։
Աղեկյանը բերման ենթարկվելուց առաջ կարողացել է զանգահարել փաստաբան Զարուհի Փոստանջյանին։ Փոստանջյանը մեկնել է Գյումրի՝ իր պաշտպանյալին աջակցելու։
Աղեկյանի 80 անց մայրը ևս այցելել է ոստիկանության բաժին՝ դստերը տեսնելու ակնկալիքով։ Սակայն նրան ևս չեն թույլատրել տեսակցել։