երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայ պրոֆեսորը զինամթերքի վերահսկման նոր մեթոդի համար համաշխարհային մրցանակ է ստացել

Հայ պրոֆեսորը զինամթերքի վերահսկման նոր մեթոդի համար համաշխարհային մրցանակ է ստացել

ԱՄՆ-ում Մասսաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը և նրա գիտական խումբը ստացել են Arms Control Person of the Year մրցանակը:

Դանագուլյանը և նրա թիմն արժանացել են մրցանակին նեյտրոնային ճառագայթների միջոցով միջուկային զինաթափման ստուգման նորարարական գործընթաց մշակելու համար:

Դանագուլյանն ասել է. «Մեր կողմից մրցանակ ստանալը ցույց է տալիս, որ հասարակությունը տեսնում և գնահատում է մեր երեխաների խաղաղ և ապահով ապագայի կերտման համար գիտության կարևորությունը, ինչպես նաև այդ կարևորագույն գործում հայ գիտնականների ներդրումը»:

  • Կիսվել: