կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայ փրկարարները Սիրիայում երեք մարդու կյանք են փրկել (տեսանյութ)

Հայ փրկարարները Սիրիայում երեք մարդու կյանք են փրկել (տեսանյութ)

Հայ փրկարարները Սիրիայի Հալեպ քաղաքում 3 մարդու կյանք են փրկել, հայտնում է asharq news-ը:

Նշվում է, որ հայ փրկակարները մասնակցել են մի գործողության, որի ընթացքում փլատակներից նաև 33 մարմին է հանվել։

Նշենք, որ որոնողափրկարարական թիմերը Հայաստանից Թուրքիա և Սիրիա են մեկնել փետրվարի 8-ին։
 
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 16 170-ի, 64 194 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։
 
 
 

  • Կիսվել: