հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և Արագածի գագաթներ

Հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և Արագածի գագաթներ

Ռուբեն Վարդանյանի համախոհ, հասարակական գործիչ և հայրենադարձ Գեորգի Կևորկովը «Free Ruben Vardanyan. Free all Armenian prisoners» («Ազատություն Ռուբեն Վարդանյանին։ Ազատություն բոլոր հայ գերիներին») կոչով պաստառը բարձրացրել է Հայկական լեռնաշխարհի երկու խորհրդանշական գագաթներին՝ Արարատ լեռան և Հայաստանի ամենաբարձր կետի՝ Արագածի գագաթին։

Ակցիայի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ճակատագրին, որոնք շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում։ «Արարատն ու Արագածը հայ ժողովրդի խորհրդանիշներն են։ Այդ գագաթներին բոլոր հայ գերիների ազատ արձակման պահանջով դրոշ բարձրացնելը նշանակում է ևս մեկ անգամ հիշեցնել աշխարհին, որ այս թեման չպետք է դուրս մնա միջազգային օրակարգից և հայ ժողովրդի պահանջներից», – նշել է Գեորգի Կևորկովը։

Այսօր Ռուբեն Վարդանյանն արդեն 1037 օր է՝ գտնվում ադրբեջանական գերության մեջ։

  • Կիսվել: