կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայ և թուրք վարորդների՝ մահվան ելքով վեճ չի եղել․ Վրաստանում ՀՀ դեսպանատունը հերքում է

Հայ և թուրք վարորդների՝ մահվան ելքով վեճ չի եղել․ Վրաստանում ՀՀ դեսպանատունը հերքում է

Այսօր ռուսական «360tv.ru» լրատվակայքը տեղեկատվություն էր տարածել, որ վրաց-ռուսական սահմանին հայ և թուրք բեռնափոխադրողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, և որի հետևանքով թուրքական ծագում ունեցող վարորդը սպանել է հայ վարորդին։ Նշվում էր նաև, որ դեպքի վայր են մեկնել վրացի քննիչները: Տեղեկատվությունը տարածել էին հայկական լրատվամիջոցները ևս։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի քարտուղար Հարություն Հայրապետյանի հետ, նա նշեց, որ Վրաստանում նման դեպք տեղի չի ունեցել։

Ավելի վաղ Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը դեպքի հետ կապված ևս հայտնել էր․

«Վարորդների կամ զոհերի միջև ծեծկռտուքի մասին մենք ոչ մի հաղորդում չենք ստացել: Նման բան չկա»։

ՀՀ ԱԳՆ-ն ևս անդրադարձել  է շրջանառվող լուրին․

«Վրաստանում և Ռոստովում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կապ են հաստատել այդ երկրների պատկան մարմինների հետ և այդ տեղեկատվությունը չի հաստատվել»,-նշել է ԱԳՆ մամուլի խոսնակը։

  • Կիսվել: