հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հատուկ ստուգել ենք. տարածքում սատանաներ եւ սատանիստներ չկան. Փաշինյան

Հատուկ ստուգել ենք. տարածքում սատանաներ եւ սատանիստներ չկան. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ազդարարել է Jamiroquai խմբի համերգի մեկնարկը: Նա նշել է, որ հատուկ ստուգել են՝ տարածքում սատանաներ չկան:

Վարչապետը, մասնավորապես, գրել է. «Սկսվեց Jamiroquai խմբի համերգը Երեւանի Մարզահամերգային համալիրում: Պարզվում է այսօր մինչեւ գիշերվա ժամը երկուսը դիսկոտեկ է լինելու այստեղ:

Հատուկ ստուգել ենք. տարածքում սատանաներ եւ սատանիստներ չկան»:

Հիշեցնենք, որ խումբը ժամանել է Հայաստան՝ Silk Note երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանում համերգով հանդես գալու նպատակով:

  • Կիսվել: