շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը

Հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին: 

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի 5.1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը վերապահված բաժնի 2-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի N 111-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 31-րդ կետով՝

1. Հաստատել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Հավելված

Ավելի վաղ հայտնել էինք՝ ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 5 թեկնածուները:

Խորհրդի անդամների գնահատականների արդյունքում անցողիկ՝ 7 միավորի շեմը հաղթահարել էին՝  

Անահիտ Մանասյան - իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ.

Դավիթ Հակոբյան - իրավաբանական գիտությունների թեկնածու.

Ռաֆիկ Գրիգորյան - իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ. 

Արտյոմ Գեղամյան - իրավաբանական գիտությունների թեկնածու. 

Լուսինե Հակոբյան - իրավագիտության մագիստրոս (Լոնդոնի Քուին Մերի համալսարան):  

  • Կիսվել: