կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հաստատվել է կորոնավիրուսի 485 նոր դեպք, ապաքինվել է 1009 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 485 նոր դեպք, ապաքինվել է 1009 մարդ

Նոյեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 126709 դեպք, որոնցից 95099-ն` առողջացած, 1976-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29131 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 488393 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1305 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք: Ունենք 1009 առողջացած և 24 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 503 է:

  • Կիսվել: