շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հաշվեքննիչ պալատի անձնակազմն իրեն հասանելիք վարձատրության միջոցներից 4 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին

Հաշվեքննիչ պալատի անձնակազմն իրեն հասանելիք վարձատրության միջոցներից 4 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին

ՀՀ հաշվեքննիչ պալատի անձնակազմն իրեն հասանելիք վարձատրության միջոցներից 4 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին։ «Արմենպրես»–ին այս մասին հայտնեց Հաշվեքննիչ պալատի մամուլի խոսնակ Մանե Մինասյանը։

«Ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի անձնակազմն իրեն հասանելիք վարձատրության միջոցներից 4,000,000 դրամ գումարը փոխանցում է կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված՝ Առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին»,– նշեց Մինասյանը։

Հայաստանում ապրիլի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 853 է: Արձանագրվել էր մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը հասել է 87-ի:

  • Կիսվել: