երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հասարակական տրանսպորտը պետք է լինի Երևան քաղաքով ամենաարագ տեղաշարժվողը. Ավինյան

Հասարակական տրանսպորտը պետք է լինի Երևան քաղաքով ամենաարագ տեղաշարժվողը. Ավինյան

Հասարակական տրանսպորտը պետք է լինի Երևան քաղաքով ամենաարագ տեղաշարժվող տրանսպորտը՝ շնորհիվ նաև փողոցներում ավտոբուսային առանձնացված գծերի:

Այս մասին շեշտեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում՝ Գարեգին Նժդեհ փողոցում ավտոբուսային գիծ առանձնացնելու հարցի քննարկման շրջանակում:

Նա ընդգծշեց՝ տրանսպորտային բարեփոխման կարևորագույն մաս են ավտոբուսային առանձնացված գծերը:

«Դա, իհարկե, որոշ անհարմարություններ պատճառում է ավտոմեքենա վարողներին: Այնուամենայնիվ, սա է այն ճանապարհը, որով պետք է հասարակական տրանսպորտը զարգանա՝ և որակապես,  և ժամանակային առումով: Տրանսպորտը պետք է լինի Երևան քաղաքով ամենաարագ տեղաշարժվողը: Հուսով եմ՝ շատ շատերս վաղ թե ուշ մեր ավտոմեքենաներից տեղափոխվելու ենք դեպի հարամարվետ և առանձնացված գծերով երթևեկող, օնլայն վճարելու հնարավորություն տվող ավտոբուսներ»,-ասաց փոխքաղաքապետը:

  • Կիսվել: