շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է

Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է

Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Մ-2, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է։

«Հարգելի քաղաքացիներ, ճանապարհային դեպարտամենտը վստահեցնում է, որ եղանակային պայմանների փոքր-ինչ բարելավման դեպքում ճանապարհի ձնամաքրման և երթևեկության վերականգնմանն ուղղված աշխատանքները կկարգավորվեն։

Մինչ այդ կոչ ենք անում հետևել ճանապարհային ոստիկանության հրահանգներին և կապալառու կազմակերպության աշխատողների հորդորներին»,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: