չորեքշաբթի, հուլիս 24
24 / 7 / 2024
Հարսի աչքերին ինչ-որ նյութ են փչել ու հափշտակել վզնոցը. Մալաթիայի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Հարսի աչքերին ինչ-որ նյութ են փչել ու հափշտակել վզնոցը. Մալաթիայի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Հունիսի 15-ին, ժամը 16.36-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնեց, որ մոտ 10 րոպե առաջ ինչ-որ նյութ են փչել հարսի աչքերին ու հափշտակել վզնոցը:

Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Հարսից ընդունվեց հաղորդում: Պարզվեց, որ Անդրանիկի փողոցում նյութը դեմքին փչելուց հետո մի տղամարդ պարանոցից քաշել-պոկել է խաչով շղթան` պատճառելով 550 հազար դրամի վնաս:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ ավազակությունը կատարել է մայրաքաղաքի Արարատյան 1-ին զանգվածի բնակիչ 41-ամյա մի տղամարդ: Ի դեպ, կասկածյալը նախկինում բազմիցս դատապարտվել ու կրել էր պատիժը` այդ թվում նաև ավազակության համար:

Հունիսի 18-ին, առավոտյան ժամը 11-ին, 41-ամյա տղամարդը հայտնաբերվեց բնակության վայրի տարածքում, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց, իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմին:

Ձեռնարկվում են միջոցներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքնությամբ դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: