Քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ 2026 թվականի ԱԺ ընտրություններն անցել են արդար. Հարցում
«GALLUP International Association»-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ն սեպտեմբերի 22-24-ը հեռախոսային հարցում է իրականացրել, որին մասնակցել է 1001 մարդ։
Քաղաքացիներից հետաքրքրվել են՝ 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են արդա՞ր, թե՞ կեղծիքներով։
Հարցման արդյունքների համաձայն՝
-
29.6%-ը նշել է, որ ընտրություններն անցել են լիովին արդար։
-
23.1%-ի կարծիքով՝ դրանք ավելի շուտ արդար են եղել։
-
21%-ը կարծում է, որ ընտրություններն ավելի շուտ կեղծիքներով են անցել։
-
18.4%-ը նշել է, որ ընտրություններն ուղեկցվել են մեծածավալ կեղծիքներով։
-
8%-ը դժվարացել է պատասխանել։
Այսպիսով, հարցվածների 52.7%-ը ընտրությունները գնահատել է լիովին կամ ավելի շուտ արդար, իսկ 39.4%-ը՝ ավելի շուտ կեղծիքներով կամ մեծածավալ կեղծիքներով անցկացված։



