հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հարավ-արևմտյան Բ4 թաղամասի հարակից հատվածի երթևեկությունը 10 օրով կդադարեցվի

Հարավ-արևմտյան Բ4 թաղամասի հարակից հատվածի երթևեկությունը 10 օրով կդադարեցվի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 2021 թվականի ապրիլի 1-ից Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի և Ա․Բաբաջանյան փողոցի հատման վայրում (Բ4 թաղամասի հարակից հատված) կդադարեցվի երթևեկությունը 10 օրով։
 
Որպես այլընտրանքային ուղղություն՝ վարորդներին առաջարկվում է օգտագործել Զորավար Անդրանիկի փողոցը, ինչպես նաև Իսակովի պողոտա-Սեբաստիայի փողոց-Րաֆֆու փողոց ուղղությունը։
 
Պատճառած անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների  և վարորդների ներողամտությունը:
 

  • Կիսվել: