երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Տոկաևն առաջարկել է ԵԱՏՄ-ում վերացնել փոխադարձ առևտրում գործող թաքնված սահմանափակումների պրակտիկան

Տոկաևն առաջարկել է ԵԱՏՄ-ում վերացնել փոխադարձ առևտրում գործող թաքնված սահմանափակումների պրակտիկան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ է արել ամբողջությամբ վերացնել ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի այսպես կոչված թաքնված սահմանափակումների պրակտիկան։

«Խոսքը տնտեսական միության հիմնարար սկզբունքի՝ ապրանքների ազատ տեղաշարժի լիարժեք իրացման մասին է։ Մեզ անհրաժեշտ է ստեղծել իսկապես միասնական և համակարգված, առանց խոչընդոտների գործող ներքին շուկա։ Կարևոր է ամբողջությամբ վերացնել թաքնված սահմանափակումների, այսպես կոչված կետային լուծումների և որևէ մեկի կողմից կառավարման պրակտիկան»,- ասել է նա:

Տոկաևը նաև կոչ է արել ԵԱՏՄ գործընկերներին՝ ակտիվացնել եվրասիական արտադրանքի մուտքն արտասահմանյան շուկաներ։

«Ոչ պակաս կարևոր խնդիր է արտաքին առևտրի վերակառուցումը։ Ակնհայտ է, որ մեր միավորումը հսկայական հնարավորություններ ունի համաշխարհային շուկայում իր տեղն ընդլայնելու համար։ Անհրաժեշտ է համապատասխան պայմաններ ստեղծել եվրասիական արտադրանքն արտաքին շուկաներ ավելի ակտիվ մուտք գործելու համար։ Չափազանց կարևոր է ապահովել ապրանքների անարգել տարանցումը դեպի երրորդ երկրներ»,- կարծում է Ղազախստանի նախագահը։

Նա հավելել է, որ կարևոր է համարում միասնական եվրասիական թվային տրանսպորտային միջանցքի ստեղծումը։

  • Կիսվել: