Հանրայնացվելու են Հաղթանակ» զբոսայգու շրջակայքում կառուցված շենքերի համար հողահատկացման գործերով հարուցված քրեական գործի մանրամասներ․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում կհրապարակայնացվեն «Հաղթանակ» զբոսայգու շրջակայքում կառուցված շենքերի կառուցման համար հողահատկացման գործերով հարուցված քրեական գործի մանրամասները:
Ինչպես հայտնի է, այդ տարածքում բնակարաններ ունեն կառուցած նախորդ իշխանության ամենաբարձրաստիճան եւ կարկառուն ներկայացուցիչները: Կարող է պարզվել, որ այդ շինությունները կառուցվել են բազմաթիվ օրենքների խախտումներով: Թե ինչպիսին կլինի ապօրինի կառուցված շենքերի ճակատագիրը, դեռ հայտնի չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։