երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, 20-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, 20-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով

Մարտի 19-ի ցերեկը, 20-24-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։ Մարտի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը լեռնային և նախալեռնային գոտիներում, 21-24-ը լեռնային գոտիներում գիշերային ժամերին՝ ձյան տեսքով։ Մարտի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում կլինեն ինտենսիվ։ Քամին՝ հարավային, 2-5 մ/վ, մարտի 21-22-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, 20-21-ը կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մարտի 19-ի ցերեկը, 20-24-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 19-ի ցերեկը, 20-ի գիշերը՝ նաև մառախուղ։ Մարտի 19-ի ցերեկը և 20-ի գիշերը տեղումները կլինեն ինտենսիվ։

  • Կիսվել: