կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով

Երևանում մարտի 30-ի ցերեկը, մարտի 31-ին, ապրիլի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-4-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16մ/վ արագությամբ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով:

Մարզերում մարտի 30-ին  և մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ:

Արցախում մարտի 30-ին և 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Կիսվել: