Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բախումների ժամանակ վնասվածք են ստացել Անդրանիկ Թևանյանը և Գեղամ Մանուկյանը
Կառավարության շենքի մոտ ոստիկանների կիրառած բիրտ ուժի հետեւանքով վնասվածք է ստացել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը և «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Գեղամ Մանուկյանին բուժօգնություն են ցուցաբերում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Նշենք, որ կառավարության մոտ իրավիճակը շարունակում է մնալ լարված, ոստիկանները շարունակում են բերման ենթարկել քաղաքացիներին:
Նշենք, որ Կառավարության մոտ հավաքված քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Տարածքում մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակված։ Ոստիկանները վահաններով զինված մի քանի շարքով պատ են կազմել կառավարության շենքի մուտքի դիմաց։