երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Համատիրությունների աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով Երեւանում կներդրվի կառավարման էլեկտրոնային համակարգ

Համատիրությունների աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով Երեւանում կներդրվի կառավարման էլեկտրոնային համակարգ

Համատիրությունների աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով համայնքը մտադիր է կառավարման էլեկտրոնային համակարգ ներդնել: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանության համար բնակիչները համատիրություններին վճարում են որոշակի գումար։ Սակայն որքա՞ն է հավաքվում, ու՞ր է ուղղվում՝ ոչ բոլորն են տեղյակ։ Մինչդեռ համատիրություններն ամեն ամիս պետք է բնակիչներին հաշվետվություն ներկայացնեն։
Համատիրությունների աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով համայնքը մտադիր է կառավարման էլեկտրոնային համակարգ ներդնել»,- հայտնում են քաղաքապետարանից:
Մանրամասները` տեսանյութում:

 

  • Կիսվել: