երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Փոքր Կենտրոնում մի հատ շրջայց անենք, տեսնենք՝ գովազդի նոր չափորոշիչներին ինչպես են հետեւում. Ավինյան

Փոքր Կենտրոնում մի հատ շրջայց անենք, տեսնենք՝ գովազդի նոր չափորոշիչներին ինչպես են հետեւում. Ավինյան

Վերջին մեկ շաբաթում Երեւանում իրականացվել են թվով 29 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Հասարակական կարգի պահպանմության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:

«Հաշվետու ժամանակաշրջանում ծառայության եւ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից կազմակերպված համատեղ գործողության արդյունքում ճանապարհի երթեւեկելի հատվածներից առգրավվել եւ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել  թվով 75 կանգնակներ: Ինքնակամ շինությունների քանդման աշխատանքները նախորդ ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9-ով»,-ասաց նա:

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «ԱյսԱյս ժաբաթ միացնյալ շրջայց կազմակերպենք, մասնավորապես փոքր կենտրոնում, որպեսզի տեսնենք մեր նախորդ տարի ընդունած գովազդի, մասնավորապես, չափորոշիչներին ինչպես են հետեւում տնտեսվարողները: Կարծում եմ, համապատասխանաբար արդեն գործողություններ կիրականացնենք»:

  • Կիսվել: