հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Համալրվել է ավտոբուսի վարորդի 110 հաստիք

Համալրվել է ավտոբուսի վարորդի 110 հաստիք

«Երևանի ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիքից համալրվել է 110-ը, դեռ թափուր է 115 հաստիք. այս մասին հաղորդվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

Նշվել է, որ նույն տեմպերով աշխատանքի դեպքում այս շաբաթ արդեն բոլոր թափուր հաստիքները կհամալրվեն։

Հավելենք, որ նախորդ շաբաթ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ «Երևան ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիք կա։

  • Կիսվել: