երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հալիձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է քարերի մեջ․ օգնել են փրկարարները

Հալիձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է քարերի մեջ․ օգնել են փրկարարները

Հոկտեմբերի 20-ին, ժամը 16:26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է քարերի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները քարշակման միջոցով (մոտ 6 կմ) «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1969 թ․) դուրս են բերել արգելափակումից։

  • Կիսվել: