Վարշավայում խոշոր hրդեh է տեղի ունեցել 3,5 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ավտոսրահում
Վարշավայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել 3,5 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ավտոսրահում, հայտնում է RMF 24-ը։
Ականատեսների խոսքով՝ հրդեհի ժամանակ լսվել են պայթյուններ, շենքերի ներսում և հարակից կայանատեղիում տասնյակ մեքենաներ են այրվել։
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են, մոտակայքում գտնվող S8 արագընթաց մայրուղու երթևեկությունը չի խախտվել։



