շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել «Ավանդույթների ժառանգներ» համառուսաստանյան փառատոնի բացմանը

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել «Ավանդույթների ժառանգներ» համառուսաստանյան փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած հայկական մեծ պատվիրակությունը Վոլոգդայի մարզում ներկա է գտնվել «Ավանդույթների ժառանգներ» համառուսաստանյան փառատոնի բացմանը։

Առաջին անգամ մասնակցում են երեխաներ Հայաստանից։ Այցի շրջանակներում հյուրերը, որոնց թվում են Հայաստանի և Ռուսաստանի դեսպաններ Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Կոպիրկինը, եղել են Ֆերպոնտի վանքում: Նրանք նաև այցելել են «Կորաբելի Պրիոնեժյա» կադետական դպրոց և փառատոնի մասնակիցների աշխատանքների ցուցահանդես:

Դե, իսկ երկու գործընկերների՝ Արշակյանի և Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Վորոբյովի ոչ պաշտոնական զրույցը տեղի է ունեցել մոտորանավակով զբոսանքի ժամանակ։

 

  • Կիսվել: