երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 24 հիվանդ է բուժվում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 24 հիվանդ է բուժվում

Օգոստոսի 11-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 24 հիվանդ է բուժվում, նրանցից 18-ը Շիրակի մարզի բնակիչ են։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8355 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 10-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 7001 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 10-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 483 քաղաքացի, նրանցից 101-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 502 բնակիչ։

53 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 36 դեպք:

  • Կիսվել: