Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ. ԿԸՀ նախագահ
Ես կարող եմ պարզ ճակատով ասել՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ: Այս մասին ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Նախորդ բոլոր ընտրությունների համեմատությամբ, այս ընտրությունների ընթացքում թերացումներն անհամեմատ քիչ են եղել, բայց մենք ունեցել ենք իրավիճակ, երբ, ըստ էության, քաղաքական ուժերից մեկի անցնել-չանցնելու խնդիրը, շեմը շատ զգայուն իրավիճակում է եղել և լարվածությունը, էմոցիաները դրանով են պայմանավորված եղել»,-նշել է նա:
ԿԸՀ նախագահը կրկնել է՝ ԱԺ 2026 թվականի ընտրությունը մինչ այս տեղի ունեցածների համեմատությամբ՝ թերությունների, տեխնիկական խնդիրների առումով, եղել է լավագույնը:


