շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Գյումրու բժշկական կենտրոնի  մեկուսացված բուժանձնակազմի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Գյումրու բժշկական կենտրոնի մեկուսացված բուժանձնակազմի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Երեկ Գյումրու բժշկական կենտրոնի  29 մեկուսացված բուժաշխատողները հանձնել են կորոնավիրուսն ախտորոշող թեստեր: Բոլոր թեստերի պատասխանները եղել են  բասացական։  Մեկուսացված բուժանձնակազմը շփում էր ունեցել կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող պացիենտի հետ: Այս մասին հայտնում են Գյումրու Բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։

Գյումրու ԲԿ-ն ընդգրկված չէ կորոնավիրուսային ախտանիշներ ունեցող քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերող հիվանդանոցների ցանկում, սակայն, ԲԿ-ում իրականացվում  են վարակի տարածումը կանխարգելող կանոնավոր միջոցառումներ:

Մասնավորապես, ամեն օր իրականացվում են ախտահանումներ, բուժանձնակազմը եւ այցելուները պարտադիր ջերմաչափվում են, անհրաժեշտության դեպքում տրամադրվում են ձեռնոցներ, դիմակներ եւ ախտահանիչ նյութեր: 

Հիվանդանոցի ընդունարանում իրականացվել են համապատասխան նշումներ, որոնք ապահովում  են այցելուի եւ աշխատակցի սոցիալական հեռավորությունը:

Գյումրու ԲԿ-ում ստեղծված են սանիտարահիգիենիկ պայմանները, որով կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը հասցվել է նվազագույնի:

Գյումրու ԲԿ ղեկավարությունը խնդրում է պահպանել առողջապահության նախարարության եւ պարետատան կողմից տրվող ցուցումները՝ համավարակի տարածումը կանխելու համար:

  • Կիսվել: