ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Գյումրու ԲԿ-ում այսուհետ կորոնավիրուսի դեմ պատվաստումներ կիրականացվեն

Գյումրու ԲԿ-ում այսուհետ կորոնավիրուսի դեմ պատվաստումներ կիրականացվեն

Գյումրու բժշկական կենտրոնում այսուհետ ամեն օր կիրականացվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումներ։ Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքի էջից:
 
«Պատվաստումներն իրականացվելու են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի ու Շիրակի մարզի պոլիկլինիկական ծառայության հետ համագործակցության արդյունքում։
 
Հորդորում ենք` օր առաջ պատվաստվել և կտրել վարակի տարածման շղթան»,- հայտնում են ԲԿ-ից:

 

  • Կիսվել: