շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Գյումրիում երրորդ հարկի պատուհանից 28-ամյա կին է ընկել

Գյումրիում երրորդ հարկի պատուհանից 28-ամյա կին է ընկել

Գյումրիում 28-ամյա կին է ընկել երրորդ հարկի իր բնակարանի պատուհանից: Այս մասին Primenews.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Նոյեմբերի 16-ին, ժամը 12:00-ին 11:35 «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետի փողոցի թիվ 7/4 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Նելլի Ե.-ն (ծնված 1991 թ.) ընկել է 3-րդ հարկի իր բնակարանի պատուհանից:

Տուժածը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

 

  • Կիսվել: