շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Գյուլնազ տատի «ժառանգների» նյութերը մի՛ կարդացեք. Արայիկ Հարությունյան

Գյուլնազ տատի «ժառանգների» նյութերը մի՛ կարդացեք. Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է այն լուրը, որի համաձայն՝ հնարավոր է՝ այս տարի առանց միասնական քննության աշակերտները բուհ ընդունվեն։

«Գյուլնազ տատի «ժառանգների» նյութերը մի՛ կարդացեք:

Սա անպատասխանատու լրագրության գագաթնակետն է, այն էլ` արտակարգ դրության ժամանակ, երբ մարդիկ այդքան լարված են նոր իրողությունների պատճառով: Մինչև հիմա գործել ենք 100 տոկոս թափանցիկ, ու որոշումները պատրաստ լինելուն պես անմիջապես հրապարակում ենք»,-նշել է նա:

  • Կիսվել: