կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Գյուլագարակ գյուղում ավտոմեքենա է այրվել

Գյուլագարակ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հուլիսի 10-ին, ժամը 05։31-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլագարակ գյուղում ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժինը։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, հրդեհ է բռնկվել Գյուլագարակ գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի բակում կայանած «Opel Vectra» (վարորդ՝ Է․ Մ․) մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։54-ին, մարվել՝ 06։16-ին։ Այրվել է ավտոմեքենան։ Ֆիզիկապես տուժածներ չկան։ 

  • Կիսվել: