շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԳՇ պետը՝ հրդեհից զոհված զինվորների ծնողներին չհանդիպելու մասին

ԳՇ պետը՝ հրդեհից զոհված զինվորների ծնողներին չհանդիպելու մասին

Ես զինվորական մարդ եմ, հրաման եմ ստանում, կատարում եմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Ազատ գյուղի զորանոցում հրդեհից մահացած 15 զինվորների ծնողներին չի հանդիպում:

Դիտարկմանը, որ նրանք եւս զինվորականներ էին, եւ իշխանությունն ամենաթողություն է դրսեւորել, Ասրյանն ասաց. «Նրանք իմ զինվորականներ են եղել, բայց դուք չեք կարող ասել՝ ամենաթողություն, դուք դատավոր չեք, որ ինձ ասում եք՝ ամենաթողություն ու դուք չեք իմանում իմ գործունեությունն ինչից է սկսվում եւ ինչով է ավարտվում, օրվա որ ժամին է սկսվում, որ ժամին է ավարտվում»:

  • Կիսվել: