երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գրիգորյանը չբացառեց, որ պետհաստատություններում 10 տոկոսի սահմաններում կրճատումներ կլինեն

Գրիգորյանը չբացառեց, որ պետհաստատություններում 10 տոկոսի սահմաններում կրճատումներ կլինեն

ՀՀ կառավարությունը կքննարկի պետական ապարատի պահման ծախսերի կրճատման հնարավորությունը: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա նշեց, որ կառավարությունն ունի տվյալներ այն մասին, թե անցած տարի կոնկրետ ո՛ր ոլորտներում են թերություններ եղել:

Գրիգորյանը չբացառեց, որ պետհաստատություններում 10 տոկոսի սահմաններում կրճատումներ կլինեն, սակայն ներկա պահին չի կարող կոնկրետ ոլորտներ նշել, քանի որ քննարկումները դեռ շարունակվում են:

Փոխվարչապետի խոսքով՝ դեռ մի քանի ամիս առաջ, երբ խորհրդարանը քննարկում էր 2021 թվականի պետբյուջեի նախագիծը, իրավիճակն այլ էր:

Այս առնչությամբ նա նշեց. ՛՛Շատ ծախսային հոդվածներ, որոնք ընդունելի էին այն ժամանակ, այսօր կորցրել են իրենց ակտուալությունը՝ հաշվի առնելով ներկայիս տնտեսական դժվարությունները՛՛:

 

  • Կիսվել: