կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Գրիչն արդեն ուղարկվել է դատահետքաբանական, դատահոգեբանական և դատասահմանադրամեկնաբանական փորձաքննությունների. Դանիել Իոաննիսյան

Գրիչն արդեն ուղարկվել է դատահետքաբանական, դատահոգեբանական և դատասահմանադրամեկնաբանական փորձաքննությունների. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում վերջինս որպես ապացույց իր հայտարարության, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը բազմիցս իր ծառայություններ է առաջարկել իրեն, հրապարկել էր գրչի լուսանկար.

«Գրիչն արդեն ուղարկվել է դատահետքաբանական, դատահոգեբանական և դատասահմանադրամեկնաբանական փորձաքննությունների՝ փոխանցման պահին Հրայր Թովմասյանի մտքերը բացահայտելու նպատակով»։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանից վերադառնալուն պես, ինչպես և խոստացել էր ներկայացրեց "օբյեկտիվ և արժանահավատ" փաստը, որը ապացուցում էր նրա խոսքերը առ այն, որ Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից ի վեր բազմիցս իրեն առաջարկել է իր ծառայությունները։ Ինչպես պարզվեց այդ "փաստը" Հրայր Թովմասյանի գրիչն էր, որը նա մի միջոցառման ժամանակ տվել էր վարչապետին, ապա հրաժարվել հետ վերցնել։

Փաշինյանի այս գրառումը արժանացավ ֆեյսբուքյան օգտատերերի բացասական արձագանքին։ Ոմանք գրեցին, որ վարչապետին հարիր չէր մանրանալ «գրիչը, որպես փաստական ապացույց» ներկայացնելու մակարդակի։ Ոմանք այդ փաստին վերաբերվեցին բացահայտ սարկազմով։    

Հիշեցնենք, որ Փաշինյանը իր ասուլիսի ժամանակ հավաստիացրել էր, որ Հրայր Թովմասյանը բազմիցս է իրեն առաջարկել իր ծառայությունները, սակայն վարչապետը հրաժարվել է դրանցից։

Ի պատասխան դրան Թովմասյանը վարչապետին 20 ժամանակ տվեց ապացուցել իր խոսքերը, այլապես նա կդիմի Փաշինյաի դեմ դատարան զրպարտության հայցով։

Վարչապետը Կապանից "մեսեջ" ուղարկեց, խոստանալով Երևան վերադառնալուն պես ներկայացնել շատ "հուժկու" փաստարկներ։ "Միայն թե ինձ չմեղադրեք, որ հարվածը շատ ուժեղ էր։ Ես չէի ուզում դուք ստիպեցիք",- գրել էր վարչապետը իր ֆեյսբուքյան էջում։  

  • Կիսվել: