կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ․ Հովհաննես Ազոյանը՝ իրեն ծեծի ենթարկելու մասին

Գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ․ Հովհաննես Ազոյանը՝ իրեն ծեծի ենթարկելու մասին

Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ.... մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամենինչ նորմալ է:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասան Հովհաննես Ազոյանը:

«Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ.... մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամենինչ նորմալ է....գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի... հետհեղափոխական Հայաստանում, այն առայսօր, վտանգ է պարունակում հասարակության համար»,- գրել է նա:

Հայտնել էինք, որ հունվարի 3-ին  Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը: Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, դերասանին ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանը, որը ձեռքերով հարվածներ է հասցրել  Հ. Ազոյանի մարմնի տաբեր մասերին:

  • Կիսվել: