չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասներին տեղում ծանոթանալու համար ՇՄ նախարարն այցելել է Շատին

Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասներին տեղում ծանոթանալու համար ՇՄ նախարարն այցելել է Շատին

Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասներին տեղում ծանոթանալու և քաղաքացիների հետ խնդիրը քննարկելու նպատակով այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Շատին բնակավայրում: Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։

«Նախարարի գլխավորությամբ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդամները Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանի և Շատին համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել են կենդանու հարձակումներից տուժած տնային տնտեսություններ, զրուցել բնակիչների հետ, ներկայացրել այս ընթացքում մշակված լուծման տարբերակները:

Նախարարն իր խոսքում առանձնակի շեշտել է, որ չնայած խնդրի բարդությանը, կենդանուն վնասելը միանշանակ անընդունելի է և կարգավորում է օրենսդրությամբ:

Համայնքում շրջայցից հետո աշխատանքային խումբը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորի մարզպետարանում:

Առանձնացվել է կարճաժամկետ երեք հրատապ միջոցառում`
․ Տվյալ համայնքում աղբահանության հատուկ ռեժիմով կազմակերպում
․ արջերի մուտքի համար խնդրահարույց տեղանքներում էլեկտրական հովիվների տեղակայում
․ հատուկ էլեկտրոնային վզկապով կուսումնասիրվի խնդրհարույց առանձնյակների վարքը` դրա հետագա գիտական հիմնավորումն ունենալու նպատակով:

Առաջիկա օրերին ևս մեկ հանդիպում կկայանա շրջակա միջավայրի նախարարությունում և կնշանակվեն յուրաքանչյուր գործողության կոնկրետ պատասխանատուները և ժամկետները:

Իր ամփոփիչ խոսքում նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ խնդրի լուծման ժամանակ պետք է հավասարակշռվեն բնապահպանական և սոցիալ -տնտեսական շահերը և հորդորեց գործընկերներին առանձնակի ուշադության կենտրոնում պահել հարցը և դրա դրա արդյունքում տուժած քաղաքացիների խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: