Գորիս-Կապան ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորը. կա տուժած
Հունվարի 24-ին, ժամը 20:22-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Քարահունջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի (վարորդ՝ Վահե Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը (մոտ 10 մ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորը (Կոլյա Մ., ծնված 1963 թ.) տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար: