երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գողոնը՝ 60․450 ռուբլի. «Զվարթնոց»-ի ոստիկանների բացահայտումը

Գողոնը՝ 60․450 ռուբլի. «Զվարթնոց»-ի ոստիկանների բացահայտումը

Հունվարի 4-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ ժամանման սրահում 60․450 ռուբլի են գողացել։ Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզեցին գողությունը կատարած անձի ինքնությունը։ Գեղարքունիքի Մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 51-ամյա տղամարդը հրավիրվեց բաժին ու խոստովանեց կատարածը։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողոնը։ 60․450 ռուբլին վերադարձվել է տուժողին։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: