կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Գնել Սանոսյանն այսօր այցելել է Կիրանց

Գնել Սանոսյանն այսօր այցելել է Կիրանց

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Կիրանց:

Նախարարին ուղեկցել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:
Նախարար Սանոսյանը դիտարկել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը:

Այս պահին կատարվում է ասֆալտապատման և ճանապարհի եզրերի բարեկարգման աշխատանքներ, որոնք մտնում են ավարտական փուլ:

  • Կիսվել: