ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Գիշերային ժամերին փողոցով միայնակ զբոսնող հայաստանցիներն իրենց Շվեյցարիայում զբոսնող շվեյցարացիների չափ ապահով են զգում. Gallup

Գիշերային ժամերին փողոցով միայնակ զբոսնող հայաստանցիներն իրենց Շվեյցարիայում զբոսնող շվեյցարացիների չափ ապահով են զգում. Gallup

Հայաստանցիները Հայաստանում գիշերային ժամերին փողոցով մենակ քայլելիս իրենց նույնքան ապահով են զգում, որքան շվեյցարացիները՝ Շվեյցարիայում, պարզվել է Gallup կազմակերպության հարցումների արդյունքում:

Հայաստանն ու Շվեյցարիան այս ցուցանիշով կիսում են 6-7-րդ հորիզոնականները։ Այս երկու երկրներում մարդկանց 89 տոկոսն իրեն ապահով է զգում։

Առաջատար հնգյակը հետևյալն է՝

Սինգապուր-94 տոկոս

Նորվեգիա-93 տոկոս

ԱՄԷ-93 տոկոս

Սլովենիա-90 տոկոս

Թուրքմենստան-90 տոկոս

Հակառակ բևեռում հայտնվել են

Պատերազմական կամ ճգնաժամային վիճակում գտնվող երկրները՝ Աֆղանստանը (26 տոկոս)  և Վենեսուելան (13 տոկոս), հակառակ բևեռում են։

  • Կիսվել: